Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուք (անգլ.՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։

2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թ. հոկտոմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2013 թ. ապրիլին կազմում էր շուրջ 440 հազար։ Ըստ alexa.com կայքի դասակարգման՝ ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում։

Սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։

Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։




Լրահոս