Ահազանգ՝ հոգեբուժարանում ռումբի առկայության վերաբերյալ. 81 հիվանդ տարհանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին՝ ժամը 12.20-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական ուժերի սակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Տարհանվել է հոգեբուժարանի 81 հիվանդ:

Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:




Լրահոս