ՀԱՐՑ. Ես գրանցված աշխատող եմ, սակայն հիմա գտնվում եմ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում եւ ստանում եմ ամսական 18.000 դրամ գումար: Պատրաստվում եմ ունենալ 2-րդ երեխան: Ուզում եմ իմանալ՝ ես իմ աշխատավայրից կարո՞ղ եմ ստանալ հղիության եւ ծննդաբերության արձակուրդային վճար: Եվ խնդրում եմ ասեք նաեւ՝ ես ներկայիս 18.000 դրամից բացի՝ 2-րդ երեխայի համար նույնպե՞ս կարող եմ ստանալ 18.000 դրամ:
Անահիտ Մնացականյան (30 տարեկան, դեղագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Մայրության նպաստ նշանակելու, հաշվարկելու եւ վճարելու համար գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ.
1. աշխատանքի ներկայացող վարձու աշխատողի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդ հատկացնելու մասին: Այս դեպքում, վարձու աշխատողը գտնվելով հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, այդ արձակուրդի օրացուցային օրերի համար ստանում է մայրության նպաստ.
2. խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի դեպքում՝ մայրության նպաստ վճարելու մասին: Այս դեպքում վարձու աշխատողը շարունակում է մնալ խնամքի արձակուրդում եւ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ ներկայացված անաշխատունակության թերթիկում նշված ժամանակահատվածի օրացուցային օրերի համար ստանում է մայրության նպաստ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ օրենքի պահանջներին բավարարելու դեպքում քաղաքացուն խնամքի նպաստ կնշանակվի մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար: Ընդ որում, նոր ծնված երեխայի համար Ա. Մնացականյանը խնամքի նպաստի իրավունք կունենա նոր ծնված երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: