Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` սպորտի մասսայականացման վերաբերյալ:
«ՀՀ ԿԳ և սպորտի ու երիտասարդության նախարարներին հանձնարարում եմ` վերանայել կրթական բոլոր մակարդակներում ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու վերաբերյալ:
Գույքագրել հանրակրթական, միջին և մասնագիտական հաստատություններում սպորտային դահլիճները, մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները»,- նշեց վարչապետը:
Ապա կրկին դիմելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին` նա նշեց. «Պարո′ն Ռոստոմյան, մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարում եմ գույքագրել ակտիվները, թեև այս հանձնարարականը տրվել էր ավելի շուտ: Առ այսօր մենք ձեզանից որևէ ինֆորմացիա չենք ստացել, թե ոնց ենք անում, որ գյուղական համայնքներում ակտիվանա սպորտը: Ուշադի′ր եղեք»: