«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երկար որոնումից հետո ԲՀԿ-ում որոշվել է նաեւ երկրորդ քառյակի «գենդերը». ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` Նաիրա Զոհրաբյանից հետո հաջորդ կին թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Իվետա Տոնոյանը, ով մեր հարցին ի պատասխան ասաց.
«Համբերեք եւս 1-2 օր, եւ ամեն ինչ պարզ կլինի»: Ցուցակի մյուս «գենդերի» հարցում այս պահին որոշում չկա. մի մասը ցանկանում է վերադարձնել հնչակ Լյուդմիլա Սարգսյանին, մյուս մասը կտրականապես դեմ է, տալիս են շատ ինքնատիպ անուններ, որոնք դեռ չեն ցանկանում հրապարակայնացնել»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում