Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել. Բելառուսի գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ, ում Բելառուսն արտահանձնեց Ադրբեջանին, ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

«Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ և ձերբակալվել է ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի համապատասխան»,-ասել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ հղում անելով ՀՀ ոստիկանությանը, հայտնել էին, որ ոստիկանությունը Ինտերպոլին հարցում էր ուղարկել և պատասխան ստացել այն մասին, որ Լապշինը երբեք հետախուզման մեջ չի գտնվել:




Լրահոս