ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՛չ ես եմ սուրբ, ո՛չ Սեյրան Օհանյանը. բանակում առկա խնդիրները չեն գալիս միայն նրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձայն տվեք ԵԼՔ դաշինքին, որ մենք ձեզ տանենք դեպի ժողովրդավարություն: Լրագրողների հետ զրուցում այսօր այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:

«Որպեսզի վերանա բռնությունը, գումարաբաժանումը, մարդկանց գնումը: Մարդկանց սարքել են ապրանք, մենք այդ ճանապարհով չենք գնա», – նշեց նա:

Անդրադառնալով երեկ ստեղծված Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին Միքայելյանը նշեց. «Օհանյանի պաշտոնը քաղաքական է եղել որպես պաշտպանության նախարար: Բանակում առկա խնդիրները չեն գալիս միայն Սեյրան Օհանյանից: Ոչ ես եմ սուրբ, ոչ Սեյրան Օհանյանը, բայց նա ինչ կարողացել է այս բանակի համար արել է տարիների ընթացքում»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս