Ռուսաստանը սկսել է Չինաստանի համար С-400 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոստեխ» պետական կորպորացիայի ներկայացուցչին:
«Իսկապես, С-400-ը մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում: Մի շարք երկրներ ցանկություն են հայտնում գնել այդ համակարգերը, սակայն արտադրական հնարավորություններն անսահման չեն»,-ասել է Ռոստեխ»-ի ներկայացուցիչը:
Այն մասին, որ Չինաստանը С-400-ի գնման շուրջ պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, հաղորդվել է 2015թ. ապրիլին: Ենթադրաբար, մատակարարումը կսկսվի արդեն այս տարի:
C-400-ը զենիթահրթիռային բազմաալիք համակարգ է,որը կարողանում է ոչնչացնել օդային հարձակման բոլոր միջոցները, ներառյալ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և տակտիկական բալիստիկ հրթիռներ: