Այս պահի դրությամբ դեռ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք փաստաթղթեր չեն ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ փաստաթղթերի ընդունման օրը մեկնարկել էր փետրվարի 6-ից, իսկ վերջնաժամկետին էլ մնացել է մեկ օր, սակայն դեռ համապատասխան փաստաթղթեր ներկայացրած կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ չկան:
Ընդգծենք, որ ՀՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է իրենց համամասնական ու ռեյտինգային ցուցակները:ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«ԵԼՔ» դաշինքն էլ երեկ փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշում կայացրեց և կազմավորեց դաշինքի համամասնական ցուցակի առաջին եռյակը։ Ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Այսօր իրենց համամասնական և ռեյտինագյին ցուցակները կներկայացնի ՀՅԴ-ն, մյուս կուսակցությունների ցուցակները դեռևս հրապարակված չեն: