ՌԴ ԱԳՆ-ն Լապշինի գործի մասին հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ռուսական կողմի բազմաթիվ խնդրանքներին՝ փետրվարի 7-ին Բելառուսն Ադրբեջանին արտահանձնեց Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լապշինը պայմանների հետ կապված բողոքներ չունի: Ռուսական կողմը կապ է հաստատել նրա հետ, նրան պրոֆեսիոնալ օգնություն  է ցուցաբերվում»,-ասել է Զախարովան:

Զախարովան խնդրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Լապշինի մասին կեղծ տեղեկություններ չտարածել:

Ինչես նաև հայտարարել է, որ ռուսական կողմը համագործակցում է Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների հետ՝ կապված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի հետ, ով ձերբակալվել էր Բաքվում 2016թ. ամռանը:




Լրահոս