Ով է լինելու ՀԱԿ-ի առաջին կին թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀԱԿ-ն արդեն հստակեցրել է, թե ով է լինելու իր առաջին կին թեկնածուն, որը կզբաղեցնի համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականը: Այդտեղ ՀԱԿ-ն ընդգրկելու է կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թադեւոսյանը, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունները՝ նշելով. «Գիտեք, ես չգիտեմ, կազմվում են ցուցակները: Վաղը կամ մյուս օրը ցուցակները կհրապարակվեն երեւի»:

Մինչ ցուցակները կհրապարակվեն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի երկրորդ կին թեկնածուն, այսինքն՝ 8-րդ հորիզոնականում, լինելու է ՀԱԿ-ի Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավար Սոֆյա Յորդեկյանը: Չի բացառվում, որ 8-րդ համարը լինի Արաբկիրի կառույցի ղեկավար Լիդա Մելիքյանը:




Լրահոս