Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային ջարդը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաեւ նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը եւ Նարեկ Գալստյանը: Ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:

Սակայն սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Խաչատրյանը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանի ազատումը կապվում է Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի եւ Արամայիս Գրիգորյանի միջեւ ստեղծված հակամարտության հետ:




Լրահոս