«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», արդեն երկու օր է ինչ հացադուլ է հայտարարել` ի աջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի և եղբոր` Արարատ Խանդոյանի: Այս մասին ArmLur.am-ին ասաց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Խանդոյանի վիճակը լավ է, բավարար: Երեկ իր մոտ էի, ասաց, որ այս ձևով իր աջակցությունն է ցույց տալիս Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվեղ բոլոր տղաներին»,-ընդգծեց նա:
ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանն անկեղծացավ նշելով, որ վստահ չէ, թե որևէ պատկամ մարմին կհետաքրքրվի նրանով. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ուշադրություն կդարձի նրան: Նա ասաց, որ հասկանում է, բայց չի կարող անտարբեր մնալ: Ես իմ աջակցությունը միայն այս ճանապարհով կարող եմ ցույց տալ»:
Ըստ նրա՝ ՄԻՊ-ը ոչինչ չի կարող անել , քանի որ դա իրենց իրավասություններից դուրս է.«Լավագույն դեպքում իրենք կարող են այցելել, տեսակցել, բայց որևէ այլ առարկայական քայլ իրենք չեն կարող անել»:
Լիդա Եղիազարյան