Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի՝ օրերս տված ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ 2008թ. մարտի 1-ի դեպքերին` ասելով. «Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ այնտեղ բանակի ներկայությունը բացակայում է»:
Քանի որ ժամանակին մարտի 1-ի թեմայով զբաղվում էր փաստահավաք խումբը, վերջինիս անդամներից ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին «Ժողովուրդ»-ը խնդրեց մեկնաբանել Օհանյանի հայտարարությունները. «Իհարկե, կապ ունեցել է: Զեկույցը կարդացեք, այնտեղ ամեն ինչ գրված է, Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի կողմից հրապարակված «Փաստահավաք» խմբի զեկույցը»:
Միաժամանակ Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր ոչ մեկը չի տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունները, մինչդեռ` նաեւ նրանք են մասնակից եղել բանակը ներքաղաքական գործընթացներին խառնելուն:
Լիդա Եղիազարյան