Սերժ Սարգսյանի օրոք աճել են երեք ցուցանիշներ. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախորդ տարիների ընթացքում այն ոչ միայն չեն քանդել, այլև բետոնել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սերժ Սարգսյանի նախագահության տարիների մասին, նման տեսակետ արտահայտեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, թե 2008-ին Սերժ Սարգսյանի առաջին հայտարարությունը վերաբերել է հայ հասարակությունում միմյանց չհասկանալու պատը կոտրելուն:

Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ այս տարիների ընթացքում անկում է գրանցվել բոլոր ոլորտներում. տնտեսական ցուցանիշները հուսադրող չեն. «Սերժ Սարգսյանի օրոք աճել են երեք ցուցանիշներ՝ պետական պարտքի մակարդակը, արտագաղթի տեմպերն ու քաղբանտարկյալների թիվը։ Անկում կա ամենուր՝ այդ թվում ՀՆԱ-ում եւ բյուջեում», – եզրափակել է Մարտիրոսյանը:




Լրահոս