ՖՈՏՈ. Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի հանրաքվեին մասնակցած Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի հանրաքվեին մասնակցած Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախի հանրաքվեին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ֆրանկ Էնգել

«Եվրախորհրդարանի անդամների դեմ քրեական գործ է հարուցվել, մասնավորապես, Արցախ անօրինական այցի և փետրվարի 20-ին որպես դիտորդ հանրաքվեին մասնակցելու համար»,-ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Յարոմիր Շտետին

«Դատարանը որոշում է կայացրել Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոհարուսի և Յարոմիր Շտետինի ձերբակալության մասին: Նրանք միջազգային հետախուզման են հայտարարվել»,-նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս