Ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը տեղեկացնում է, որ սկսած 2017թ-ի փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում:

Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line և Beeline Ինտերնետ սակագնային պլանների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը:

Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից հավելյալ 18 օր:




Լրահոս