Երբ բանանն ավելի օգտակար է, քան դեղամիջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանն ամենահամեղ ու ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն հարուստ է կալցիումով, C, A, E, B6 վիտամիններով։

Զարկերակային բարձր ճնշում։ Մի շարք գործոններ կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։ Այս դեպքում հարկավոր է ավելի շատ կալցիում օգտագործել։ Բանանը հարուստ է այս նյութով և խորհուրդ է տրվում ամեն առավոտ բանան ուտել։

Դեպրեսիա։ Դեպրեսիայով ատառապողները հիմնականում նշում են, որ բանան ուտելուց հետո ինքնազգացողությունը լավանում է։ Բանանը տրիպտոֆան է պարունակում, որն օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտ է։

Սթրես։ Երբեմն սթրեսն արագացնում է նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել կալիումի մակարդակի նվազեցման։ Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում բանան օգտագործել։

Փորկապություն։ Բանանը նյութափոխանակությունը լավացնելու լավագույն միջոցներից է։ Դա է պատճառը, որ փորկապություն կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում բանան օգտագործել։

Մինչդաշտանային սինդրոմ։ B խմբի վիտամինները հանգստացնում են մինչդաշտանային սինդրոմի դրսևորումները։




Լրահոս