Պետությանը թալանեց, ներվեց ու դարձավ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու. աղմկահարույց գործով մեղադրյալի հաջողությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակում օդիոզ դեմքերի պակաս չկա: Թեկնածուներից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել է աղմկահարույց քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին:

Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, եւ արդյունքում պետությանը հասցվել էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ու հիմա նա թեկնածու է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս