ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ կժամանի Երևան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այցի շրջանակներում կկայանան հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական համագործակցության դրությունն ու հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքայի թեմաները:
«Ռուս և հայ պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում համատեղ աշխատանքները, ներառյալ՝ ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեան, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան, ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեան և այլն»,-մանրամասնել են ՌԴ Պետդումայում: