«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀԿ ռեյտինգային շատ թեկնածուների համար կուսակցական պատկանելությունը դարձել է խարան: Բանն այն է, որ անգամ եթե որեւէ տարածքում կա մարդկանց զանգված՝ տվյալ թեկնածուին սիրող, ընդունող, ապա նրանք լսել անգամ չեն ուզում ՀՀԿ-ի մասին` համարելով իրենց վատ կյանքի, բոլոր դժբախտությունների պատճառը: Ռեյտինգայինով առաջադրված որոշ թեկնածուներ իրենց շտաբի աշխատակիցներին հրահանգել են մարդկանց հետ զրուցելիս ՀՀԿ-ի անուն չտալ, չկատաղեցնել, ասել` պարզապես քվեարկեք այս մարդու օգտին, դուք նրան եք ընտրում, ոչ թե ՀՀԿ-ին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: