Ինչ հարցեր են ընդգրկված կառավարության վաղվա նիստի օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի անդամների ակտիվ մասնակցությունն իրենց կուսակցությունների նախընտրական քարոզչական աշխատանքներին, կարծես թե, իր ազդեցությունն է ունեցել նաեւ ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգը կազմելու գործում: Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից միայն 15-ը չեն զեկուցվելու:

Ինչպես հայտնի է՝ կառավարության՝ 2016թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ, երբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագծով առաջարկվում էր եւս մեկ բջջային հեռախոս տրամադրել ԱԳՆ-ին, վարչապետն առաջարկեց նմանատիպ հարցերն անգամ նախարարական կոմիտեներում չքննարկել:

Պարզվում է՝ մեր նախարարներն օգտվել են Կարապետյանի այդ հանձնարարականից եւ որոշել են նախընտրական շրջանում տեղի ունեցող կառավարության նիստերի վրա քիչ ժամանակ հատկացնելու համար, ՀՀ կառավարություն բերեն «չզեկուցվող» հարցեր՝ իրենց ժամանակի մեծ մասը կուսակցությունների քարոզարշավներին մասնակցելուն տրամադրելու համար:




Լրահոս