Բելառուսում Հայաստանից Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում Հայաստանից Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ տվյալ փաստը պետք է հետաքննել:

«Եվս մեկ դեպք՝ կապված Հայաստանից Բելառուսի տարածքով Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հանձնարարել է հետաքննել դեպքն ու զեկուցել արդյունքների մասին:

Բելառուսի պետական սահմանային կոմիտեիում հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Այն ոչ ուղևորատար ինքնաթիռ է եղել:




Լրահոս