ԱԺ-ում գրանցվող պատգամավորների թիվն օր օրի նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հերթական նիստը կրկին չկայացավ նույն պատճառով` քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր  13 պատգամավոր, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն:

«Հույս ունենք, որ մեր բազմազբաղ պատգամավորները կվերադառնան այս դահլիճ, և մենք կունենանք քվորում»,- նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ հաջորդ նիստը կգումարվի երեք ժամ անց:

Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին նույնպես քառօրյա նիստերի համար քվորում չէր ապահովվել:




Լրահոս