ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին ահազանգում է` տարիներ առաջ գնված բնակարանը նախկին սեփականատերը ետ է պահանջում. ինչ խարդախության զոհ են դարձել մայր ու աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ահազանգ է ստացել քաղաքացի Կարինե Ասլանյանից այն մասին, որ վերջինիս դստեր` Արփինե Սերժիկի Մանսուրյանի հետ կապված ապօրինի դատական գործ է հարուցվել հիմնված կեղծ զրպարտանքների վրա:

Armlur.am-ը շտապեց զրուցել Կարինե Ասլանյանի հետ` պարզելու համար դեպքի մանրամասները: Տիկին Կարինեն պարզաբանում մտցնելով իր դիմում բողոքի մեջ` մեզ տեղեկացրեց, որ 2010թ-ի սեպտեմբերի 11-ին, լրիվ օրինական ճանապարհով, դուստրը, ով հայտնվել է մեղադրյալի աթոռին, Զարուհի Լևոնի Պողոսյանից գնել է բնակարան, որի համար վճարել է 28 հազար դոլար:

Խնդիրը կայանում է նրանում, որ Զարուհի Լևոնի Պողոսյանի դուստրը`Հասմիկ Պողոսյանը, լրիվ անհիմն հայց է ներկայացրել դատարան այն մասով, իբրև թե Արփինեն տան համար նախատեսված գումարը ամբողջությամբ չի վճարել, այսինքն դեռևս 7 հազար դոլար պարտք է վաճառված տան համար:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Արևիկ Արզոյան




Լրահոս