ՀՀԿ-ն հանձնարարել է աշխատել նաև Դաշնակցության օգտին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով  Հանրապետական կուսակցությունը որոշ  մարզերում  տեղական պաշտոնյաներին  հանձնարարել է  առաջիկա ԱԺ ընտրությունների  համար զուգահեռաբար  աշխատել նաև  Դաշնակցության օգտին։  Այդ մարզերից է նաև Շիրակը։

Այդ նպատակով, նախ, Շիրակում  փոխմարզպետ նշանակվեց  Խաչատուր Վարագյանը, որը ՀՅԴ անդամ է,  այն դեպքում,  երբ նրա եղբայր  Մխիթար Վարագյանը  ՀՀԿ-ի կողմից  Արթիկում  քաղաքապետ է դարձել։  Երկուսին էլ հանձնարարվել է  ընտրություններին մարզից  ՀՅԴ-ին ձայն բերել։

Թերթը  փորձել է  քաղաքապետից մեկնաբանություններ ստանալ  սույն տեղեկությունների վերաբերյալ, բայց նա հարցը լսելուց հետո հեռախոսն անջատել է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս