Բանակից զինվորական հագուստներ և կոշիկներ են հափշտակել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակից հափշտակության հերթական դեպքն է բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ N զորամասի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:

Խաչատրյանը պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 հազար դրամով վաճառել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին: Բացի այդ՝ նա պահեստից հափշտակել է 183 հազար 200 դրամի 20 զույգ ճտքավոր կոշիկ, որոնք, սակայն, վաճառել է Երեւանի «Վերնիսաժ»-ում: Այդ արարքի համար նա դատապարտվել է պայմանական ազատազրկման: Իսկ Ժորա Հովհաննիսյանն էլ գողացված իրեր ձեռք բերելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս