Երկարատև հոգնածությունը կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել: Անհրաժեշտ է դիմել բժիշկի օգնությանը:
Երկաթի պակաս
Երկաթի պակասի դեպքում նվազում է հեմոգլոբինը, բջիջները չեն ստանում բավարար քանակությամբ թթվածին, ինչը մշտական հոգնածության պատճառ է դառնում:
Այլ նշաններ.
– ինչ-որ տարօրինակ բան ուտելու ցանկություն (հաճախ սառույց, երբեմն հող, օսլա)
– մշտապես սառը ձեռքեր կամ ոտքեր
– դիսկոմֆորտ կրծքավանդակում
– գունատ մաշկ, ջարդվող եղունգներ
– բորբոքված լեզու
Վիտամին B12-ի պակաս
Հոգնածությունը վիտամին B12-ի պակասի առաջին նշաններից է: Այդ էլեմենտը պարունակվում է կենդանական ծագում ունեցող մթերքների մեջ:
Այլ նշաններ.
– վատ տրամադրություն, լացակումածություն, տագնապ
– տեսողության վատթարացում
– գունատ կամ դեղին մաշկ
– թմրություն, վերջույթների անզգայացում
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ
Ուղեկցվում է հոգնածությամբ:
Այլ նշաններ.
– այտուցված դեմք, ոտքեր
– ցրտի հանդեպ բարձր զգայունություն
– ցավեր մկաններում
– մաշկի չորություն
Աղիքների հիվանդություն
Ցավեր որովայնում, փքվածություն
Այլ նշաններ.
– գազերի առաջացում
– տհաճ հոտ բերանում
– լեզվի վրա սպիտակ փառ
– սրտխառնոց
Ադրենալինային հոգնածություն
Ցածր ճնշում, կոտրվածություն մարմնում:
– արյան ցածր ճնշում
– քաշի կորուստ
– մազերի կորուստ
Լյարդի հիվանդություն
Ցավեր աջ կողմից
Այլ նշաններ.
– մաշկի դեղնում
– ջերմաստիճանի բարձրացում
– սրտխառնոց
– վատ ախորժակ
Քրոնիկ ջրազրկում
Անքնություն, քաղցր ուտելու ցանկություն:
Այլ նշաններ.
– գլխապտույտ, գլխացավեր
– բերանի չորություն, տհաճ համ