ՖՈՏՈ. Հայտնիներ, ովքեր ապացուցել են՝ ուժը պարզության մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հաճախ կարծում ենք, որ հայտնիներին ծանոթ չէ սովորական մարդու կյանքը: Սակայն նրանց շրջանում կան մարդիկ, ովքեր, չնայած անսահման ֆինանսական հնարավորություններին, նախընտրում են պարզությունն ու հարգանքի և հիացմունքի արժանանում:

Կոկո Շանել 

Կոկոն զգալիորեն թեթևացրել է ողջ աշխարհի կանանց կյանքը, հենց նրա շնորհիվ են կանայք փետուրներով մեծ գլխարկներ և բազմաշերտ զգեստներ կրում: Նա ստեղծել է հայտնի «փոքր սև զգեստը» և ուլտրամոդայիկ դարձրել տղամարդկանց զգեստապահարանը` ժակետներ, բլուզներ փողկապներով, գլխարկներ, անձրևանոցներ և այլն:

Մարկ Ցուկերբերգ

Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը լակոնիկ է հագուստի ընտրության հարցում, նա նախընտրում է պարզ, մոխրագույն շապիկներ:

Ինգվար Կամպրադ

IKEA-ի հիմնադիրը երկար տարիներ քարոզում է պարզություն ամեն ինչում. հագուստ է գնում զեղչերի ժամանակ, ոչ թանկարժեք մթերքներ գնում, մոտ 15 տարի վարում էր Volvo մեքենա, էկոնոմ-դասի ինքնաթիռով թռչում: Այդ իսկ պատճառով նա համարվում է աշխարհի ամենահամեստ միլիարդատերը:

Բորիս Ջոնսոն

Լոնդոնի նախկին քաղաքապետ, այժմ արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն աշխատանքի է գնում սովորական հեծանիվով  և քաղաքացիներին կոչ անում հետևել իր օրինակին:

Ջենիֆեր Գարներ

Հոլիվուդյան գեղեցկուհին երբեք չի փորձել ցուցադրել իր ֆինանսական կարողությունները և տարբերվել է իր պարզությամբ:Նա մթերքներ է գնում սովորական մթերային շուկայից, ինչպես սովորական ամերիկացի տնային տնտեսուհի:

Սթիվ Ջոբս

Չնայած ֆանտաստիկ կարողություններին, խնձորային կայսրության հիմնադիրը ամեն ինչում պարզություն էր սիրում: Նա հագնում էր միայն ջինսեր, սև սվիտեր և սպիտակ սպորտային կոշիկներ:

Թայրա Բենքս

«Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի հայտնի հաղորդավար, մոդել Թայրա Բենքսը չի հաճախում շքեղ ռեստորաններ: Նա համարում է, որ հարմար են նաև բյուջետային վայրերը, օրինակ The Cheesecake Factory-ն, որտեղ ոչ միայն համեղ է, այլև էժան:

Ռասսել Քրոու

Ամերիկայի ամենապահանջված դերասաններից մեկը հրաժարվել է Լոս Անջելեսի շքեղ առանձնատնից և ընտանիքի հետ մեկնել Ավստրալիա: Նա ռանչո է գնել և սովորական ջիպ:

Հայդեն  Քրիսթենսեն

Նա հայտնի դարձավ դեռևս վաղ երիտասարդության տարիներին, այդ իսկ պատճառով արդեն 35 տարեկանում հոգնել է աստղային կյանքից:

Առնոլդ Շվարցենեգեր

Շվարցենեգերը համաշխարհային ճանաչում ունեցող աստղ է, սակայն նրա պահվածքը դժվար է աստղային անվանել: 2004թ. , երբ նա հանգստանում էր ծովափին, նա խեղդվող մարդու փրկեց: Նա երբեք այդ մասին չի պատմում լրագրողներին և չի օգտագործում այդ դեպքը կոմերցիոն նպատակներով:

Կիանու Ռիվզ

Այս դերասանի բարությունն ու համեստ ապրելակեպը համացանցում վաղուց մեմերի ստեղծման առիթ է դարձել: Նա մշտապես իր հոնորարները ծախսում է բարեգործության վրա կամ նվերներ անում շրջապատին, պարզ հագուստ է կրում և երթևեկում նյույորքյան մետրոյով:




Լրահոս