Սա շատ տարածված աղցան է, որը բավականին համեղ է և վստահ ենք, որ տնային պայմաններում այն պակաս համեղ չի ստացվի: Ներկայացված բաղադրիչներից հնարավոր է պատրաստել 6-7 բաժին աղցան:
Բաղադրիչները՝
• ½ բատոն (200 գ)
• 300 գ հավի փափկամիս
• 1 մեծ փունջ հազար
• 50 գ պարմեզան պանիր
• 1 պճեղ սխտոր
• ձիթապտղի յուղ
Սոուսի համար
• 2 խաշած ձվի դեղնուց
• 2թ/գ մանանեխ
• 1 պճեղ սխտոր
• 2 ճ/գ կիտրոնի հյութ
• 1 թ/գ 6%-ոց քացախ
• 100 մլ ձիթապտղի յուղի
• աղ
• պղպեղ
Խառնել 5 ճ/գ յուղը ճզմած 1 պճեղ սխտորի հետ և թողենել 15 րոպե:
Բատոնը կտրատել փոքրիկ խորանարդիկների նման:
Բատոնը տապակել սխտորով յուղի մեջ այնքան, մինչև որ ձեռք բերի ոսկեգույն երանգ:
Փափկամիսը բաժանել փոքր կտորների:
Տապակել փափկամիսը յուղի մեջ, մինչև որ պատրաստ լինի, համեմել աղով ու պղպեղով:
Պատրաստել համեման համար անհրաժեշտ բաղադրիչները:
Անհրաժեշտ է խառնել հավի դեղնուցն ու մանանեխն և լավ տրորել:
Ավելացնել ճզմած սխտորն ու խառնել:
Ավելացնել կիտրոնի հյութն ու քացախը:
Որից հետո ավելացնել յուղն ու լավ խառնել և համեմել աղով ու պղպեղով՝ ըստ նախասիրության:
Պանիրը քերել մանր քերիչով:
Հազարը կտրատել ու լցնել ափսեի մեջ:
Հազարի վրա լցնել փափկամիսն ու չորահացերը(մանրացրած ու տապակած բատոնը)
Վրան լցնել սոուսը
Ավելացնել պարմեզան պանիրը:
Բարի ախորժակ: