Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ տարեկան 3-5 մլրդ խորանարդ գազի մատակարարման մեծացման հարցով, փոխանցում է haqqin.az -ը:
Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում ասել է SOCAR-ի ռուսական բաժնի ղեկավար Ֆարիդ Ջաֆարովը:
«Քննարկումներ են անցկացվում»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
2016թ. ամռանը «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ SOCAR-ը հետաքրքրված է «Գազպրոմ»-ից 3-5 մլրդ խորանարդ գազի գնման մեծացման հարցում: