ՖՈՏՈ. Ավելորդ քաշի պատճառներ, որոնք որևէ կապ չունեն սննդակարգի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ ավելորդ կիլոգրամներն ավելանում են նստակյաց կյանքից, սթրեսից, շատակերությունից: Սակայն քիչ դեր չեն խաղում նաև հորմոնները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար: Այդ պատճառով էլ եթե դուք նվազեցրել եք սննդի չափը, մեծացրել ֆիզիկական ճնշումը, սակայն արդյունք չկա, ապա դա պետք է մտածելու տեղիք տա:

«Մակերիկամային» քաշի ավելացում

Մակերիկամները մասնակցում են «հարվածիր կամ վազիր»` օրգանիզմի ռեակցիային, որն առաջանում է ի պատասխան սթրեսի: Եթե օրգանիզմը հաճախ է գտնվում սթրեսային իրավիճակում, ապա կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի:

Մակերիկամների աշխատանքի խախտման ախտանշաններ.

– ճարպակալում որովայնի և իրանի շրջանում

– լցված դեմք և վիզ, սակայն միևնույն ժամանակ նիհար ձեռքեր և ոտքեր

– արյան բարձր ճնշում

– արյան մեջ շաքարի բարձրացում, մկանների թուլացում, տրամադրության անկում

«Լյարդային» քաշի ավելացում

Լյարդը գլխավոր օրգաններից է, որը պատասխանում է առողջության և լավ ինքնազգացողության համար:Եթե դրա աշխատանքում խախտումեր են լինում, ապա հետևյալ ախտանշաններ են առաջանում.

– արյան մեջ շաքարի բարձր քանակ

– բարձր ճնշում և   խոլեստերինի բարձր մակարդակ

– հոդացավեր, ալերգիա և մաշկային խնդիրներ

«Վահանաձև» քաշի ավելացում

Մարմնի կողմից էներգիայի օգտագործման արագությունը կարգավորում է վահանձև գեղձը: Եթե այն ոչ բավարար ակտիվ է, ապա քաշի ավելացում է նկատվում:Ախտանշանները.

– մկանային թուլություն

– մշտական հոգնածություն, քաշի ավելցուկ

– մազաթափություն

– դանդաղ սրտխփոց

– դեպրեսիա

Քաշի ավելացում ձվարանների աշխատանքի խախտման պատճառով

Այս պատճառը հատկանշական է կանանց համար, ում մոտ նկատվում է հորմոնալ դիսբալանս: Ախտանշաններ.

– քաշի ավելցուկ դիետայի  և ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում

– քաղցր և կաթնամթերք ուտելու ցանկություն

– քաշի ավելցուկ իրանի ներքևի հատվածում

– ցավեր ձվարանների շրջանում




Լրահոս