ՖՈՏՈ. Նոր գիրք` Հովիկ Չարխչյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի նոր գիրքը: «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ» խորագիրը կրող ժողովածուն իր մեջ ներառում է հեղինակի էսսեներն ու մանրապատումները: Ժանրային այսպիսի կտրուկ անցումը Չարխչյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ ցանկացած նյութ թելադրում է իր ձևը, և տվյալ պարագայում ասելիքի ներքին տրամաբանությունն էլ կանխորոշել է շարադրանքի կառուցվածը:

Այս գրքում մտացածին հերոսներ չկան: Դրանք հայտնի ու անհայտ մարդիկ են, որ ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, ամենահակասական իրավիճակներում: Սակայն անփոփոխ են մնացել մարդկային հիմնական արժեքները, կյանքի, հարաբերությունների, ոգեղեն հարստության հանդեպ վերաբերմունքը: Չարխչյանի գիրքն այդ թանկ ժառանգության վերագնահատման, իմաստավորման, վերին ու ստորին շերտերի տարանջատման մասին մտորումների, փաստերի, համադրությունների մի ամբողջություն է, որ հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակի:




Լրահոս