ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ակնարկեց Արցախը. հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։

Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ն բարձր մակարդակով ահազանգում է պատերազմի վերսկսման վտանգի մասին եւ ակնարկում, որ հենց հակամարտության մյուս կողմն է խուսափում խաղաղության եւ հաշտության գնալուց: Հաշվի առնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանի ակտիվությունը՝ այս հայտարարությունը պատահական չէ: Կարելի է ենթադրել, որ ԼՂՀ-ն ակնարկում է հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին՝ ասելով, թե հակառակորդն է դրանից խուսափողը, ավելին՝ թշնամանքը խորացնողը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս