Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել են: Այսպես՝ նրա դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 57 մլն 920 հազար դրամ (մինչդեռ այն 2015 թվականին կազմել է 28 մլն 175 հազար դրամ), 15 հազար 150 դոլար (15 հազար 150 դոլար) եւ 20 հազար եվրո, որը 2015 թվականին Հակոբյանն ուղղակի չի ունեցել:

Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 676 հազար դրամ, եւ երկու ընկերությունից ստացած շահաբաժինը՝ ավելի քան 215 մլն դրամի չափ: Հակոբյանի փոխառության, վարկի գումարը անցած տարվա ընթացքում, տարեվերջին կազմել է 120 մլն դրամ:




Լրահոս