Յուրա Մովսիսյանը գոլի հեղինակ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

MLS-ի ընթացիկ առաջնության 6-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Վանկուվեր Ուայթքեփսին» և 3 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:

Խաղն ընթացել է սարսափելի եղանակային պայմաններում, իսկ ամերիկյան թիմի երկրորդ գոլը հանդիպման 74-րդ րոպեին հեղինակել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս իր թիմի մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 81-րդ րոպեին:

Նշենք՝ սա «Ռեալ Սոլթ Լեյքի» առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում:

Այս հաղթանակի շնորհիվ թիմը վաստակել է 5 միավոր և Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում:




Լրահոս