ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44% ԱՐՏԱԳԱՂԹՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր Աժ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ hնչեցրել է. «Միգրացիայի մենաշնորհը կարծես թե  հայաստանցիներինն է, եւ Հայաստանը մշտապես լքողների թիվը 44% է»: Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ի պատասխան ասել է, որ իրենց ուսումնասիրություններով արտագաղթի հիմնական պատճառն աշխատանքն է:ՆԵՐԳԱՂԹՀանրային խորհուրդը մարտի 4-ին քննարկելու է «Սփյուռքահայերի մասնակցությամբ կառավարման` կարգավորման կառույց ունենալու նպատակահարմարությունը»:ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԿՈՉ Լրագրողական մի շարք կազմակերպություններ տարածել են հայտարարություն վերջերս լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի առնչությամբ: Դատարանների կողմից այս գործերի քննությունը հաստատել է հոռետեսական կանխատեսումները, որ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգում է մի շարք պարբերականների գոյությունը: Իսկ փորձը ցույց տվեց, որ այս օրենքի ուժից բացառապես օգտվում են այս աշխարհի ուժեղները` հաշիվ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ: Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում Ազգային Ժողովին` հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին քաղաքացիական օրենսգրքի դրույթները: ՉՀՆՉԱԾ ԵԼՈՒՅԹԱյսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաներում, երբ դեռ դեմոնտաժի չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով «Սարդարապատ» շարժումը պնդել է եւ շարունակում է պնդել «Ո՛չ ընտրություններին» կարգախոսը եւ ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը:ԴԵՄ ԵՆՔ«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում  հարցադրում է արվում, թե արդյոք Երեւանի քաղաքապետի եւ «Տաշիր գրուպ»-ի նախագահի միջեւ ստորագրված համաձայնագրում նշված ծրագրերի թվում է նաեւ Մաշտոցի  պողոտային հարող այգին: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ հարակից շենքերի բնակիչները պատրաստ են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել սեփական կարծիքը` այգին հանրային բարեկարգ տարածք դարձնելու եւ այն բետոնապատումից զերծ պահելու համար։NO COMMENTՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով «Սարդարապատ» շարժման այսօրվա այն հայտարարությանը, որ իրենց երեկ` մարտի 1-ի հանրահավաքին, ՀԱԿ-ը թույլ չի տվել ելույթ ունենալ,  արձագանքել է. «Առանց մեկնաբանության»:




Լրահոս