Սիրիայում գրոհայինների հարձակման արդյունքում 2 ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավոր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հաղորդվում է, որ ռուսական բանակի պայմանագրային ծառայության զինծառայողները գտնվում էին սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկում որպես հրաձգային պատրաստության հրահանգիչներ:
Նրանք գրոհայինների խմբի կողմից ականանետային հարվածի են ենթարկվել: