Մի շարք տեքստիլ ընկերություններ այս տարի մտադիր են ընդլայնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացման  խնդիրները։

Նախարարն իր խոսքում նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Հանդիպմանը ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը և ընդլայնման հնարավորությունները։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։

Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում և վերապատրաստում,հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ոլորտին առչնվող այլ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։




Լրահոս