Հարց քաղաքացիներից` քաղծառայողն ինչպիսի՞ խախտումների համար կարող է ենթարկվել կարգապահական տույժի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայողն ինչպիսի՞ խախտումների համար կարող է ենթարկվել կարգապահական տույժի:

Գնել Գեւորգյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ.Գ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝

ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները,

բ) անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները,

գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները,

դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Ավելացնենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:




Լրահոս