Պուտինը վստահեցրել է, որ ԵՏՄ ընդհանուր շուկան անվտանգության բարձիկ է դարձել Միության երկրների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջող է գնահատել ԵՏՄ երկրների համագործակցությունը: Այս մասին նա հայտարարել է Բիշքեկում ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նշեմ, որ ԵՏՄ շրջանակներում համագործակցությունը հաջող է ընթանում, մենք միասին հասել ենք արդյունքների ընդհանուր շուկայի ձևավորման և ամրապնդման գործում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ կարելի է վստահությամբ ասել, որ ԵՏՄ ընդհանուր շուկան աշխատել է որպես անվտանգության բարձիկ: Պուտինը հավելել է, որ Միության երկրների տնտեսությունները կարողացել են ադապտացվել նոր իրողություններին: Ընթացիկ տարվա հունվարին՝ համեմատելով 2016թ. հունվարի հետ, ԵՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 38%-ով:




Լրահոս