ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Ապրիլի 21-ին ժամը 10:00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողները: Լրագրողների մուտքը ՊՆ վարչական համալիր ժամը 09:45:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`
Տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը
վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում
Ապրիլի 21-ին, ժ.15:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները կներկայացնեն հայրենադարձները:
Ապրիլի 21-ին ժամը 11:00 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (Երեւան, Պուշկին 56ա) տեղի է ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը:
Պաշտպանը կներկայացնի 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:
«Նոյյան Տապան». Հեռուստակամուրջ՝ «Ազգային փոքրամասնությունները և ՀՀ Սահմանադրությունում ամրագրված ՀՀ ԱԺ-ում պատգամավոր ունենալու իրավունքը» թեմայով
21-04-2017 11:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Ապրիլի 21-ին ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Երեւան – Լոս Անջելես հեռուստակամուրջ՝ «Ազգային փոքրամասնությունները և ՀՀ Սահմանադրությունում ամրագրված ՀՀ ԱԺ-ում պատգամավոր ունենալու իրավունքը» թեմայով։
«Նոյյան Տապան»-ի հյուրն է Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի անդամ Իրինա Գասպարյանը։
Հեռուստակամուրջը կհեռարձակվի http://nt.am/am/news/237508/ հղմամբ և հետևողները (արտերկրից ևս) կարող են հեռարձակման ընթացքում հարցեր ուղղել բանախոսին 060-35-11-24 հեռախոսահամարով։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Հայաստանում հուլիսի 8-9-ը երկրորդ անգամ անցկացվելիք Էկոտուրիզմի փառատոնի վերաբերյալ
21-04-2017 13:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Ապրիլի 21-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Էկոտուրիզմի փառատոն 2017-ի կազմակերպիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Հայաստանում հուլիսի 8-9-ը երկրորդ անգամ անցկացվելու է Էկոտուրիզմի փառատոն։ Փառատոնի նպատակը. անցկացման վայրի (Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղ) կենսաբազմազանությունը և էկոլոգիական միջավայրը. նախատեսվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը»։
Բանախոսներն են՝
Հռիփսիմե Աթոյանը – «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ
Մանե Պապյանը – «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։