Հաստատվել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության իրականացրած անձի ինքնությունը հաստատվել է: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հաստատվել է»,-ասել է նա՝ որևէ մանրամասն չներկայացնելով:

Ներկա պահին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության մասին գործում կան տասնյակ ֆիգուրանտներ, այդ թվում Ազիմով եղբայրները: Աքրամը՝ նրանցից ավագը, ապրիլի 19-ին ձերբակալվել է Նոր Մոսկվայում և տարվել Քննչական կոմիտե: Այժմ Բասմանի դատարանում քննարկվում է նրա կալանքի մասին պաշտոնական հարցումը: ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ Ազիմով-կրտսերը համամասնակից է, ահաբեկչության գործում նրա դերը հաստատվում է:




Լրահոս