«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսեւորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։ Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։
Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։ Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է եւ ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: