Իտալական Տոլֆա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին իտալական Տոլֆա քաղաքի Խորհուրդը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը:

Քաղաքային խորհրդի նիստի ավարտից հետո քաղաքի կենտրոնական այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրվել՝ պատրաստված տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արմեն Սինանյանի կողմից:

2017թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:




Լրահոս