Անտուն օմբուդսմենը. որքան ունեցվածք ունի Արման Թաթոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 1 մլն 250 հազար դրամ եւ 3790 դոլար: ՀՀ օմբուդսմենը որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը տարեկան կազմում է 13 մլն 852 հազար դրամ:

Թաթոյանի պաշտոնը ստանձնելու (2016թ., երբ նա ստանձնեց ՄԻՊ պաշտոնը) հայտարարագրից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարան եւ ավտոմեքենա կամ հողամաս չունի: Բայց 2013թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի մեկ «Lexus RX 330» ավտոմեքենա, 15.9 մլն դրամ, 5500 դոլար եւ 8500 եվրո:




Լրահոս