Իտալացի մոդել և «Միսս Իտալիա 2007» մրցույթի հաղթող 28-ամյա Ջեսիկա Նոտարոյի նախկին սիրեցյալը՝ 29-ամյա Էդսոն Տավարեսը խանդի պատճառով աղջկա դեմքի վրա ծծմբական թթու է լցրել:
Ողբերգությունը տեղի է ունեցել իտալական Ռիմինի քաղաքում:
Ջեսիկա Նոտարոյին հոսպիտալացրել են աչքերի և ոտքերի հատվածում ուժեղ քիմիական այրվածքներով: Բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ մոդելի տեսողությունը պահպանելու համար:
Դեպքից հետո առաջին անգամ մոդելը որոշել է մասնակցել հեռուստանկարահանումներին: Ջեսիկան դարձել է Մաուրիցիո Կոստանցոյի շոուի հյուրը:
Հաղորդման սկզբում նա փակել է դեմքը, սակայն հաղորդավարն ասել է, որ եթե նրան ավելի հարմար է, նա կարող է այդպես խոսել:
Սակայն մոդելն այդուհանդերձ որոշել է հանել գլխաշորն ու ասել է. «Ես ցանկանում եմ, որպեսզի տեսնեք, թե ինչ է նա արել ինձ հետ: Սա սեր չէ»: Նա նաև պատմել է ողբերգական պահի մասին. «Երբ թթուն իմ դեմքի վրա էր, ես ծնկաչոք աղոթում էի Աստծուն, որպեսզի նա վերցնի իմ գեղեցկությունը, սակայն թողնի ինձ իմ տեսողությունը» :
Ջեսիկան կիսվել է, որ այժմ նա պետք է մոտ մեկ տարի սպասի, որպեսզի օրգանիզմն ամրապնդվի վիրահատության համար: