Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է ամենամյա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալուց առաջ հրապարակում այրել են Թուրքիայի դրոշը, որից հետո էլ սկսվել է երթը։ Ջահերով երթն ունի «Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ» կարգախոսը:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը և ավանդաբար յուրաքանչյուր տարի դրան նախորդող օրը hանրապետության բոլոր մարզերում, Երևանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր: