«Քիչ առաջ ԵԽԽՎ նախագահը փախել է կուսակցության նիստից, որի անդամ է համարվում, այն բանից հետո, երբ համակուսակիցները պահանջել են վայր դնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի իրավասությունները»:
Այս մասին ուղիղ եթերում ասել է ուկրաինացի պատգամավոր Բորիսլավ Բերեզան:
Սկանդալ է բարձրացել այն բանից հետո, երբ Պեդրո Ագրամունտը ռուս պատգամավորների հետ այց է կատարել Սիրիա: Ագրամունտը նշել է, որ դա մասնավոր այց է եղել, ԵԽԽՎ-ի աշխատանքի հետ կապ չունեցղ, սակայն խոստովանել է, որ պարտավոր էր տեղեկացնել իր մտադրությունների մասին մյուս քաղաքական խմբերի ներկայացուցիչներին:
«ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը կհասնի Ագրամունտի հրաժարականին»,- «Զվեզդա» հեռուստաալիքը մեջբերում է պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքը:
Նա նշել է, որ կարևոր է վերանայել Ագրամունտի գործունեությունը, ով «հաճախ է իր աջակցությունը հայտնում Ռուսաստանին»: Նա պահանջել է, որպեսզի ԵԽԽՎ նախագահը ներողություն խնդրի ռուսամետ հայացքների համար և չկրկնի ապագայում այդ սխալները:
Բացի այդ, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ագրամունտի հրաժարականի համար պատճառ կարող է դառնալ նաև Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը: