Զախարովան «գռեհիկ» է անվանել ադրբեջանցի լրագրողների հոդվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ վրդովմունք է հայտնել՝ կապված Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտի մասին նրա տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանությանն ի պատասխան՝ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետ:

Տվյալ հրապարակումների հասցեին իր քննդատության մեջ Զախարովան դրանք «գռեհիկ» է անվանել:

«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները: Դրանք ոչ թե վերլուծություն կամ քննադատություն են, այլ պարզապես գռեհիկ նյութերում: Դրանից հետո դուք խնդրում եք առավել մանրամասն տեղեկատվությո՞ւն տրամադրել: Նման հոդվածներից հետո անգամ շփվել չես ցանկանում, անկեղծ ասած: Մենք բաց ենք ԶԼՄ-ների համար, սակայն գռեհկություն ոչ ոք թուլ չի տվել»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Արցախում դատապարտված դիվերսանտի շուրջ քարոզչական աղմուկը:




Լրահոս